Ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց ԿԸՀ-ն ընտրական մասնագետների հետ կապի դուրս չի եկել. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է՝ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումներով: Ընտրատեղամասերում այդ սարքավորումների սպասարկումն ապահովելու համար նախապես պայմանագրեր են կնքվում մասնագետների հետ, որոնք ԿԸՀ դասընթացներում լիցենզիա են ստացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ամեն ընտրությունից առաջ ԿԸՀ-ն այդ մասնագետների համար դասընթացներ է կազմակերպում, թարմացնում պայմանագրերը, սակայն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, դասընթացներ չեն կազմակերպվել, նախորդ ընտրություններին աշխատած մասնագետների հետ չեն կապվել։

Լուրեր կան, որ ԿԸՀ-ն իր մասնագետներին է «գործուղելու» աշխատելու։ Եթե այդպես լինի, կնշանակի ընտրությունները կեղծելու հրահանգ են ստացել, հակառակ դեպքում հին, փորձառու մասնագետներին կհրավիրեին։ ԿԸՀ-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց՝ մեր զանգերին չպատասխանեցին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով