«Ընդդիմության ընդդիմության» մեջ բազմաթիվ սրտացավ մարդիկ կան, բայցև կան պղտոր ջրի մեջ ձուկ որսացողներ.Աշոտյան

 

Ընդդիմության մասին փորձել եմ օբյեկտիվ լինել:Տեսանյութին կից  գրել է ՀՀԿ  փոխնախագահ   Արմեն  Աշոտյանը:

1. Այս ընդդիմությունը գնում էր ընտրությունների, որպեսզի իշխանություն վերցներ, խորհրդարանական այս ընդդիմությունը պատրաստ չէր ընդդիմություն լինելու ֆունկցիոնալ առումով, այս ընդդիմությունը դեռ չի տեղավորվել ընդդիմադիր գործունեության տրամաբանության, փիլիսոփայության, հոգեվիճակի և լոգիկայի մեջ:
2. Դաշինքները ստեղծվել են նախընտրական տրամաբանության մեջ։ Այսօր, լինելով ընդդիմություն, իրենք դեռ վերջնականապես իրենց չեն գտել և դա գործընթաց է:
3. Ընդդիմության մեջ գլոբալ կա իդեաների ճգնաժամ. մենք ունենք իդեաների, գործիքակազմի ու գուցե՝ դեմքերի ճգնաժամ:
4. Պետք չէ խորշել քննադատությունից. ընդդիմությունը չպետք է կորցնի լսելու ունակությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը չպետք է ձեռք բերի խրոնիկ մունաթ գալու բնավորություն:
5. «Ընդդիմության ընդդիմության» մեջ բազմաթիվ սրտացավ մարդիկ կան, բայցև կան պղտոր ջրի մեջ ձուկ որսացողներ։
6. Եթե որևէ մեկը դժգոհ է խորհրդարանական ընդդիմությունից, այդ թվում՝ իմ հարազատ կուսակցության պատգամավորներից՝ “делай лучше нас” -ի ժամանակն է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով