Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել.Արմեն Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել: Որ խաղաղություն թույլի հետ չի լինելու: Որ այս սրիկան չի հանգստանալու: Որ իրեն ընտրել չի կարելի: Որ կապիտուլյանտին վերարտադրելով աշխարհին սխալ ազդակ ենք ուղարկելու:
Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապարհները պինդ պահող մեջքը: Որովհետև ադրբեջանական կոչեցին նրանց կողմից զավթած հայկական հողերը: Որովհետև բանակն անտեր թողեցին: Որովհետև պաշտպանության նախարար ու շտաբի պետ ավելի հաճախ էին փոխում, քան սեփական ներքնազգեստները: Որովհետև Ալիևի լեզուն չկարճացրեցին ու նա կրկին երկարացրեց իր ձեռքերը:
Եվ ի վերջո, ասենք նաև բացարձակ, բայց տհաճ ճշմարտությունը. այս պատերազմի երկրորդ արարը այսօր չի սկսվել, ոչ էլ երեկ: Այն սկսվել է հունիսի 20-ին 680 000 «ապագականերով.:
Ցավակցում եմ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին: Ուժ և Աստծո վահան մեր զինվորականներին»,-գրել է  Աշոտյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով