Դատախազությունը փորձում է կրկին կալանավորել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին․ «Փաստինֆո»

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու հերթական փորձը ձախողվել է: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը մասնակի բավարարելուց հետո առաջին ատյանի դատարանը քննել է Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու առաջին փորձը եղել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ: Առավել աղմկահարույց էր, այսպես կոչված, Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության, իշխանության յուրացման և ապօրինի զենք –զինամթերք պահելու վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել էին ազատամարտիկ Աշոտ Մինասյանը, Արթուր Վանեցյանը և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչները Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան, որը 2020թ նոյեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի կողմից մերժվել էր՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ինչից հետո դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատական ակտը և կայացել Մինասյանին կալանավորելու մասին որոշում, ինչը ևս մերժվել է և առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե Ա. Մինասյանը

ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, դրանք տեղափոխել և պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հետևաբար,գտնում է, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ապօրինի զենք-աինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկածը, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման և իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստելով հիմնավոր կասկածի բացակայությունը՝

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողքը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Առաջին ատյանի դատարանն օրերս կրկին քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն, բայց այս անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ դատախազությունն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Հատկանշական է, որ քրեական գործն ԱԱԾ-ում քննվում է շուրջ մեկ տարի, սակայն տևական ժամանակ է, ինչ մեղադրյալների մասնակցությամբ որևէ քննչական գործողություններ չեն իրականացվել, իսկ իրավապահները շինծու գործը կարճելու փոխարեն ոչ միայն պարբերաբար երկարացնում են նախաքննության ժամկետները, այլև՝ շարունակում Մինասյանին կալանավորելու փորձերը, թեպետ վերջինս արդեն մեկ տարի է ազատության մեջ է գտնվում և ինչպես վերջերս ևս մեկ անգամ փաստեց դատարանը՝ որևէ խոչընդոտման փորձ չի կատարել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով