Բողոքի ակցիա Բյուրականում ընդդեմ համայնքի ղեկավարի ԺՊ–ի

Բյուրականում բողոքի ակցիա է մեկնարկել։  Բյուրականի բնակիչները ակցիան իրականացնում  են ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի Ռադիկ Գևորգյանի։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ նախորդ համայնքապետից գոհ են եղել, ուղղակի օրերս նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, ինչից հետո ԺՊ է նշանակվել Գևորգյանը։ Բյուրականցիների խոսքով՝ Գևորգյանը պարծեցել է , թե վարչապետի ընկերն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Դուք մեզ արդեն կերաք դուք։ Ինչ եք ուզում մեզնից։ Նիկոլ ենք ընտրել, որ էսօր իշխանությունը մեզնից վեկալի ու գցի մի հատ համբալի ձեռը։ Խի ա Նիկոլը սենց բաներ անում, խի ա էդ գյադուն բերել դրել ԺՊ։ Տո հա, էդ իմ համար գյադա ա, դրա համար էլ լավ եմ անում տենց եմ ասում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոլորս էլ ՔՊ ենք ընտրել, բոլորս էլ Նիկոլ ենք ընտրել, բայց հիմա էս ի՞նչ ա անում, արա։ Էս ինչ եք անում դուք մեր գլխին։ Նիկոլն էլ ասում ա, որ իշխանությունը ժողովրդին ա պատկանում, բա հիմա ժողովրդի ձեռից իշխանությունը խի եք վերցնում, այ բառաններ»,- ասացին   բյուրականցինք։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով