Ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է. Սաղաթելյան

«Իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է»,- այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմեն բոլորը՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիմադրությանը միանալու համար, նոյեմբերի 22-ից սկսած ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, քաղաքացիները կարող են այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կտեղեկացնեն, կլսեն դրանց վերաբերյալ առաջարկները:

«Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։ Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ»։

Շուտով կգործարկվի նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի գրասենյակներ՝

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան – Անդրանիկի 73/80

Կենտրոն վարչական շրջան – Հանրապետության 30

Շենգավիթ վարչական շրջան – Բագրատունյաց 37

Արաբկիր – Փափազյան – 16/17

Նոր Նորք վարչական շրջան – Նանսենի 13/1

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան – Կ. Ուլնեցու 72/17

Աջափնյակ վարչական շրջան – Նորաշեն (16-րդ) թղմ. 23/139

Ավան վարչական շրջան – 1-ին միկրոշրջան, նախկին թիվ 7 մանկապարտեզ

Էրեբունի վարչական շրջան – Սասունցի Դավիթ 44:

Մարզերային գրասենյակներ՝

ք. Արմավիր(Արմավիրի մարզ) – Հանրապետության 17

ք. Վանաձոր(Լոռու մարզ) – Տիգրան Մեծի 6

ք. Կապան(Սյունիքի մարզ) – Հ. Ավետիսյան 6/30

ք. Իջևան(Տավուշի մարզ) – Ա. Մելիքբեկյան 5/30

ք. Գավառ(Գեղարքունիքի մարզ) – Ազատության 11/27

ք. Եղեգնաձոր(Վայոց ձորի մարզ) – Շահումյան 15

ք. Արտաշատ(Արարատի մարզ) – Մխչյան 108

ք. Աբովյան(Կոտայքի մարզ) – 23 փ. 4

ք. Գյումրի(Շիրակի մարզ) – Ղորղնյան 97

ք. Աշտարակ(Արագածոտնի մարզ) – Հանրապետության 31

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով