Ազատիչ հիմա արդեն քո ձեռքում ա ամեն ինչ: Դու քո քայլն արա, մնացածը մենք կանենք.Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար  Արթուր  Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

2020-ի դեկտեմբերին Հայաստանն առանց կրակոց հանձնեց Ադրբեջանին Կովսականի մնացած հատվածներն ու Գորիս-Կապան ճանապարհը, դրա դիմաց ստացավ խոստում, որ անխոչընդոտ կերթևկի այդ հատվածով: Ալիևը հետզհետե ավելացրեց խոչընդոտները, իսկ էսօրվանից լրիվ արգելեց հայերի համար մուտքն այդ ճանապարհ:
Ալիևին հարցնես, կասի՝ Փաշինյանը չի կատարում պայմանավորվածությունները: Փաշինյանին հարցնես, կասի Ալիևը չի կատարում, ու շատ ավելի հիմնավոր կլինի իր մեղադրանքի մեջ: Առաջ Փաշինյանը նման բաներ չէր ասում, իսկ հիմա ասում է: Ասում է շատ պարզ պատճառով. որովհետև կարող է: Փաշինյանը հիմա շատ բան է կարող, կամ սենց ասեմ՝ շատ քիչ բան կա, որ ինքը չի կարող… Նա արդեն արեց աներևակայելին ու շարունակելու է նույն ոճով: Գլխավոր հարցը ստեղ նրանում է, թե ո՞նց ստացվեց, որ նա կարող է: Հարց, որի պատասխանը շատերիդ համար արդեն պիտի պարզ լինի այնպես, ինչպես շատերիդ համար պիտի պարզ լինի, թե ինչու «ընդդիմություն» կոչեցյալը ԱԺ նախագահ դարձրեց Ալեն Սիմոնյանին: Պատասխանը պարզ է՝ տենց էր պետք:
Պետք էր չեզոքացնել բողոքի ալիքը անցած տարի նոյեմբերի 10-ին, պետք էր անբովանդակ ակցիաներով կուտակված գոլորշին բաց թողնել, պետք էր քաղաքական դիակ հանդիսացող Փաշինյանին նոր կյանք տալ ընտրություններով… Տենց էր պետք, որտովետև նա խոստացել էր ամեն ինչ ստորագրել: Իսկ հիմա ասում ա` չեմ ստորագրի: Ինչու՞ է ասում՝ կրկնում եմ, որտովհետև կարողանում է: Հիմա կարողանում է, էն ժամանակ չէր կարող:
Ոմանց թվում էր, որ կապիտուլյացիան ստորագրելով՝ Փաշինյանն իրենց քածն է դարձել ու արդեն ոնց ուզեն կկթեն: Պարզվեց, որ քածը հենց իրենք էին, իսկ Փաշինյանն անցել է կթելու գործին: Ընդ որում, կթվողների յուրաքանչյուր ընդվզում միայն լեգիտիմացնելու է Փաշինյանի քայլերը: Նախաձեռնելու են ինչ-որ բան՝ տապալեն, իրենք իրենց մեղադրելու փոխարեն՝՝ մեղադրելու են ժողովրդին: Փաշինյանն էլ կասի՝ տեսա՜ք, որ ժողովուրդն իմ հետ է: Մինչդեռ Փաշինյանի իրական վարկանիշը 22% է, ուրիշ հարց, որ ընդդիմության դրոշակը սեփականաշնորհածներինը դրանից էլ ցածր է` էականորեն ավելի ցածր: Այս ամենն էականորեն բարդանում է նաև նրանով, որ «ընդդիմությանը» թույլատրվում է բողոքի ցույց անել միայն այն դեպքում, եթե Փաշինյանը չի կատարում խոստումները, այսինքն հերթական կապիտուլյացիան չի ստորագրում:
Ճանապարհի էդ հատվածի կորուստը էական բան չի փոխի Հայաստանի համար: Այլընտրանքային ճանապարհը գրեթե պատրաստ է ու մի 40 կիլոմետր ավելի կարճ ու հաճելի է: Ընդ որում՝ այդ ճանապարհը Փաշինյանը սկսել էր կառուցել դեռ պատերազմից առաջ:
Հ.Գ. Ազատիչ հիմա արդեն քո ձեռքում ա ամեն ինչ: Դու քո քայլն արա, մնացածը մենք կանենք: Շատ եմ խնդրում՝ էլ մի՛ ձգի: Ինձ էլ անհարմար դրության մեջ մի դիր, գիտես` համը հանող եմ, պարոն նախագահ ջան)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով