Ազատագրական շարժման մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանին գալ հրապարակ

 

Ազատագրական շարժման մասնակիցները համահավաք էին կազմակերպել Հանրապետության հրապարակում։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շարժման անդամներից Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ երթ են անցկացնելու։ Բողոքի ակցիայի մասնակիցները անցնելու են Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովայով, Աբովյան փողոցով ապա վերադառնալու են կրկին Հանրապետության հրապարակ։ Նրանք ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին, ներկայանալու հրապարակ, պատասխանել իրենց հարցերին։ Զոհրաբյանը վստահ է՝ Փաշինյանը չի ներկայանա և դա կհամարեն արհամարանք իրենց նկատմամբ, ապա վաղվանից իրենք նույն կերպ կպատասխանեն։

«Մենք էլ լրիվ իրավունք կունենանք վաղվանից մեր արհամարանքը ցույց տալու իրենց։ 2018-ին ռադիոտուն ու բուհեր էին մտնում, ինչ է՝ իրենք արտոնյալ են՝ մենք ո՞չ, այդ գործիքները միայն իրենց համա՞ր են։ Մենք էլ ենք օրինակ վերցնում իրենից։ Մենք ողջամտությունը չենք կորցնելու։ Պետք է այնպես անենք, որ այս ամենը խաղաղ հանգուցալուծում ունենա, դրա ճանապարհը մարդկանց քանակն ավելացնելն է»։

Նշենք, որ շարժումը ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում: Փաստաթղթի վերաբերյալ ունեն հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պահանջում են Նիկոլ Փաշինյանից՝ ներկայացնել իր նշած փաստաթղթի բովանդակությունը: Պահանջում են ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ նախագահից իրենց իրավասությունների սահմաններում բարձրացնել այս հարցը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով