Այս պահին փաստացի ուրվագծվում է ադրբեջանական ներխուժման 2 ուղղություն՝ թշնամու վերահսկողության տակ անցած գերիներով և դիրքերով.Աբրահամյան

Գլխավոր դատախազությունը երեկ հայտնեց, որ նոյեմբերի 16-ին կորցրած դիրքի և գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում գումարտակի հրամանատարի պաշտոնակատար է կալանավորվել։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ հրամանատարը պատասխանատու է եղել բնագծի Ջերմուկի տեղամասի համար։ Ընդ որում՝ խոսվում է այդ ուղղությամբ 11 գերեվարվածների և 2 զոհի մասին։
Սա այն դեպքում, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին տպավորություն կար, որ գործողությունների հիմնական թատերաբեմը սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածն է, իսկ Ջերմուկի ուղղությամբ ընդամենը լարված իրավիճակ էր և փոխհրաձգություն։
Այս պահին փաստացի ուրվագծվում է ադրբեջանական ներխուժման 2 ուղղություն՝ թշնամու վերահսկողության տակ անցած գերիներով և դիրքերով։
Եթե Ջերմուկի տեղամասում 11 գերեվարված և 2 զոհ է այդ օրերին արձանագրվել, ապա սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածում, ստացվում է 4 զոհ և 21 գերեվարված, եթե հաշվի ենք առնում ավելի վաղ ներկայացված պաշտոնական թվերը։
Ադրբեջանի վերջին ագրեսիան հայկական կողմի համար զուտ ագրեսիա չէր, այն բացի կորսված դիրքերի և 3 տասնյակի հասնող գերեվարման դեպքերից, մեր պետության համար չհանձնած քննություն էր, որտեղ «վատ սովորողի» կարգավիճակով հանդես եկող իշխանությունը շարունակում է տապալել հնարավորը, սակայն հանրությանը դեռ համոզում է, որ իր քվեով է այդ գործընթացի մեջ մտել և ուրեմն իր «անբարարար գնահատականները» ընդունելի է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 × five =