Այս պահին Ապարանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ստեփանավանի տարածաշրջանի Գարգառ կոչվող ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով