Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն ունի 14 զոհ, 37 վիրավոր և 5 անհետ կորած․ Անդրանիկ Հովհաննիսյան

 

Ըստ մի շարք տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմից կա 14 զոհ, 37 վիրավոր և 5 անհետ կորած։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Որքան ինձ հայտնի է, Սյունիքում և Գեղարքունիքում հակաահաբեկչական գործողություն է ընթանում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության (ԼՂՀ) մի շարք շրջաններից Հայաստանի տարածք ներթափանցած զինված ավազակների դեմ։

Տարօրինակ է, որ ադրբեջանական կողմը զոհեր ունի։ Հետաքրքիր է, ինչու են նրանք առհասարակ ներթափանցել Հայաստանի Հանրապետության տարածք։ Ինչևէ, շարունակում ենք ոչնչացնել ահաբեկիչներին»,- գրել է Հովհաննիսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով