Այս դավաճաններին չի հետաքրքրում հայ զինվորի և ընդհանրապես հայ մարդու կյանքը.Հենրիխ Դանիելյան

 

Հենրիխ Դանիելյանըֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչ պետք է, այն էլ բանակցում ենք», «Բանակցությունները շարունակում եմ իմ սեփական կետից», «Միջանցքի թեման փակված է». Այս ամենն ասում էր մեծն կապիտուլյանտը։ Ինչ պետք էր բանակցեց, պատերազմում պարտվեց, Արցախի մեծ մասը հանձնեց թշնամուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մայիսի 12֊ից էլ թշնամին եկել ու հաստատվել է ՀՀ ինքնիշխան տարածքում, բայց իշխանավորները նոյեմբեր ամսին են ասում, որ թշնամին մայիս ամսից օկուպացրել է 41 ք./կմ. տարածք։ Այ այսպես էր բանակցում, որ թշնամին գա ու օկուպացնի ՀՀ ինքնիշխան տարածքները։ Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի մարզին, նախ դավաճանը ասում էր, որ միջանցքի հարց չկա ու չի լինելու, իսկ հիմա, երբ թշնամուն են տվել Գորիս֊Կապան և Կապան֊Ճակատեն ճանապարհները` կապիտուլյանտն ասում է, թե այդ ճանապարհները եթե չտար` միջանցքն էր տալու։ Բա եթե միջանցքի հարց չի եղել ինչու՞ պիտի միջանցքը տար։ Մարդկանց մանիպուլացնելով շարունակում է Հայաստանը մաս֊մաս տալ թշնամուն, հայկական տարածքներն ամեն անգամ անվանում է ադրբեջանական անուններով, իբր թե սովետական ադրբեջանի կազմում են եղել։ Իր թիմակիցներն էլ ակնհայտ պաշտպանում են թշնամու շահը՝ լրատվամիջոցներին մեղադրում են գերիների տեսանյութերը տարածելու մեջ, բայց չեն ասում, որ ադրբեջանական կողմն է տարածում այդ տեսանյութերը։
Այս դավաճաններին չի հետաքրքրում հայ զինվորի և ընդհանրապես հայ մարդու կյանքը, որովհետև թշնամու սադրիչ գործողությունները տեսնելուց հետո էլ` պատրաստվում են խաղաղություն հաստատել թշնամու հետ։ Դավաճանը հայտարարեց, որ իրենց նպատակը խաղաղություն հաստատելն է և իր սեղանին կա մի թուղթ, որը պետք է ստորագրի։
Ում համար խաղաղություն, ում համար հայրենիքի կորուստ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով