Այս աղետի դեմն հրատապ առնել է պետք.Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Կան մարդիկ, որոնց մեջ Աստված է ապրում, կան մարդիկ, որոնց մեջ սատանան է ապրում, և կան նաև մարդիկ, որոնց մեջ ապրում են միայն բացիլներ և որդեր։
Մեր ցավը նրանում է, որ մեր իրականության մեջ երկրորդ և երրորդ խմբերում գտնվող մարդկանց քանակը վերջին 30 տարիների ընթացքում աննախադեպ աճ է արձանագրել: Դա գալիս է միայն ու միայն չկրթված լինելուց ու Ազգային արժեքներից հեռվանալու շնորհիվ:
Այն ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ու մինչ օրս շարունակվում է, այս երևույթների վառ օրինակն է: Մեզ անհատականություններ են պետք, որոնք թե՛ ոգի ունեն, թե՛ Ազգ թե՛ ժողովուրդ են պահում ու ներկայացնում, որոնք կարող են Ազգին, ժողովրդին այս ճահճից դուրս բերել, և ինչպես կասեր Մեծն Սահյանը՝«Ոչ միայն պահում ու ներկայացնում, այլև ստեղծում:
Մեր ժողովուրդը վառ անհատականություններ ունի: Անհատականնությունների ժողովուրդ է: Մեր լավ ու վատ հատկանիշներով, բայց միշտ ուժեղ անհատականություններով, գոյատևել ենք»:
Եվ ուրեմն, այս աղետի դեմն հրատապ առնել է պետք:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով