Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

 

Նոյեմբերի 17-ին, ժամը 16։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի «Տաշանջխ» կոչվող հանդամասում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։45-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 8 հրշեջ-փրկակար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սպիտակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով