Արյունով գծվող սահմանը․ 1–օրյա պատերազմների դարաշրջան.Թևանյան

 «Հայաստան» դաշինքի  պատգամավոր   Անդրանիկ  Թևանյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում  է.

«Խաղաղության դարաշրջանը» բացվել է։
Երեկ կրակոցների աշխարհագրությունը փոխվեց։ Թշնամու թիրախում ոչ թե Սյունիքն էր, այլ Գեղարքունիքը։ Նորաբակ գյուղի հատվածում ունեցանք 1 զոհ, կան վիրավորներ։
Հայաստանը մտել է 1–օրյա չհայտարարված պատերազմների դարաշրջանի մեջ։ Սահմանազատումը, սահմանագծումն իրականացվում են ՀՀ քաղաքացու արյան միջոցով։
Նիկոլ Փաշինյանը խոստացել է «թղթով» հանձնել, բայց որպեսզի դավաճան չընկալվի, այլ ներկայանա որպես պայքարող–փրկիչ (44–օրյա պատերազմի հանգույն), թշնամու առաջ բացել է «Խաղաղության դարաշրջանի» դռները, որի արդյունքում ունենում ենք զոհեր, վիրավորներ, գերիներ։ Վերջիններս նյարդայնացնում են «փրկչին», քանզի լրացուցիչ գլխացավանք են։ Համ էլ կարող են մի օր խոսել ու պատմել սահմանում տիրող «Խաղաղության դարաշրջանի» մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

three × four =