Արտակարգ իրավիճակ Երևանում. բնակիչներն ասում են՝ 3 օր է «Վեոլիա Ջրին» ահազանգում ենք, որ խմելու ջուրը լցվում է կոյուղատարերի մեջ

 

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, shamshyan.com-ը մի քանի ահազանգեր է  ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Ռոբոտների գործարանի հարակից սեփական տների բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ 3 օր է, չեն կարողանում «Վեոլիա Ջրից» հստակ պատասխան ստանալ իրենց թաղամասում տիրող բարձիթողի վիճակի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի  հետ զրույցում բնակիչներն ասում էին. « 3 օր է, խմելու ջուրը անխնա հոսում ու լցվում է  դիտահորի մեջ, ողողելով նաև ճանապարհը: 3 օր է, անընդհատ զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», սակայն ստանում ենք  նույն պատասխանը՝ ձեր զանգը մեզ մոտ գրանցվել է, կամ էլ  ասում են, թե նման փողոց մեզ մոտ չկա գրանցված: Երևի Երևանի «Վեոլիա Ջրի» պատասխանատուները Կարմիր մոլորակում են ապրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջ աշխարհը պայքարում է  ջրի պահպանման համար, իսկ մեզ մոտ լրիվ հակառակ պատկերն է: Հիմա ոնց չասես՝  հարգելի «Վեոլիա Ջուր», եթե մի քիչ սրտացավ լինեք ու օպերատիվորեն արձագանքեք բնակիչներիս ահազանգերին, նման խայտառակ վիճակ չի տիրի: Մարդ մի լիտր ջուր առանց ջրափաչի տանի, պատկերացնում ենք՝ ինչ կանեք, նույնիսկ «Լինչի դատաստան» կանեք: Հիմա ուզում ենք՝ գաք, ձեր աչքով տեսնեք, որ խմելու ջուրը ոնց է անխնա կորում»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով