Արտակարգ դեպք Երևանում. 38-ամյա տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

shamshyan.com-ը   գրում է.

Արդեն  մեկուկես ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները փրկարար հոգեբանի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների հետ բանակցություն են վարում, որպեսզի տղամարդը, ով անցել է «Հաղթանակ»  կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել, չգնա այդ ծայրահեղ քայլին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  մի քաղաքացի անցել է «Հաղթանակ»  կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել: Օպերատիվորեն ժամաել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ԱԻՆ հոգեբանական կենտրոնի հոգեբանները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին Վարդենիսի  քաղաքապետը  նրա հետ բանակցություններ է վարում: Տեղում է նաև ոստիկանության  կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ինքնասպանության փորձ կատարող տղամարդը՝ 38-ամյա Արտակ Ս.-ն է:

Մանրամասն`shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով