Արտակարգ դեպք՝ Երևանում. «Քրեյզի» գիշերային ակումբի մոտ Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

 

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի մոտ, ավտոմեքենա է այրվում:Այս մասին հայտնում է Shanshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և ավտոեմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, իսկ ԱԻՆ-ում էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում առաջացել հրդեհը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով