Արշակ Կարապետյանը շուրջ 30 րոպե խցանման մեջ է մնացել Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին

 

7or.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր շուրջ 30 րոպե խցանման մեջ է մնացել Սյունիքի մարզի Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի հատվածում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին էլ ճանապարհը շարունակում է կաթվածահար մնալ․ այն ծանրաբեռնվել էր դեռ նախօրեին՝ թեթև ձյան տեղումից հետո։

Նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանի գովերգած այլընտրանքային ճանապարհն է, որը պետք է փոխարինի փաստացի թշնամուն հանձնված Գորիս-Կապան հիմնական ճանապարհին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով