Արփի Դավոյանը որտեղի՞ց գիտի՝ ինչ է Քի Ուեսթը․«Հրապարակ»

 

«Հրապարակ»-ը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան զարմացել է՝ ՔՊ-ական Արփի Դավոյանը գիտի, թե ինչ է Քի Ուեսթը կամ Քի Վեսթը (անգլ․ Key West)։ Մենք էլ զարմացանք, որ Արփի Դավոյանը կարող էր իմանալ, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կա Քի Ուեսթ անվանումով քաղաք՝ տեղակայված համանուն կղզու վրա։ Մտանք նրա էջ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է նա հիշել Քի Ուեսթի մասին և, ամենակարևորը, որտեղի՞ց է նա իմացել այդ մասին։ Իհարկե, հնարավոր է՝ մեծերից երբեմն լսած լիներ այդ անվանումը, բայց որ կկարողանար ինքնուրույն գործածել Քի Ուեսթ անվանումը սեփական մտքերով կառուցված նախադասություններում, մի փոքր տարակուսելի էր։

Եվ ի՞նչ պարզեցինք Արփի Դավոյանի էջում, որին ԱԺ դահլիճում որպես տիկին Դավոյան են ներկայացնում։

ՔՊ-ական պատգամավորը, պարզվում է, Քի Ուեսթի մասին իմացել է իրենց սիրելի քաղաքական ախոյան Ռոբերտ Քոչարյանի գիրքն ընթերցելիս։ Այո, ՔՊ-ականը կարդում է Քոչարյանի գրած «Կյանք և ազատություն» գիրքը, որտեղ նա հիշատակել է իր և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի՝ 2001 թվականի ապրիլին ՔԻ Ուեսթում կայացած բանակցությունների մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Եվ նա իր էջում որոշել է «մերկացնող» բացահայտում անել՝ Ռոբերտ Քոչարյանի գրքից մի մեջբերում անելով և դրա վերաբերյալ սեփական մտքերով դատողություններ անել։ Իհարկե, նրա գրագիտության մակարդակն այնքան չի հերիքել, որ ճիշտ կետադրեր նաև իր մտքերը, որ ավելի պարզ հասկացվեր՝ որտեղ է ավարտվում Քոչարյանի գրքից արված մեջբերումը,և որտեղ են սկսվում իր մտքերը, բայց մենք մի կերպ գլխի ընկանք՝ ինչ է ցանկացել ասել ՔՊ-ական տիկինը։

Ահա նրա գրառումը՝ առանց խմբագրման և կետադրման․ «Քի Ուեսթ. խաղաղության համաձայնագիր, որը չստորագրվեց ենթագլխում հանդիպում ենք հետևյալ ինքնամերկացմանը.

«Ես հասկանում էի Նախիջևանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել, իսկ եթե Հայաստանը Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանի՞ն։»

Ռ․Քոչարյան, «Կյանք և ազատություն», էջ 381»։

Սա կարող ենք մի կողմից համարել Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդ իրեն թշնամի համարող թիմի ներկայացուցչի կողմից։ Մյուս կողմից կարելի է գլխի ընկնել, որ Արփի Դավոյանը, իր գիտելիքները արցախյան բանակցային գործընթացի և Քի Ուեսթի մասին հարստացնելուց զատ, փորձել է նաև հիշեցնել իր փոքրաթիվ հետևորդներին, որ իրականում Քոչարյանն էր ցանկանում Մեղրիով միջանցք տալ Ադրբեջանին։ Բայց մոռանում է հիշատակել, որ Քոչարյանն այդ միջանցքը այդպես էլ չի տվել, իսկ այ իրենց քաղաքական առաջնորդը՝ Նիկոլը Փաշինյան, երեք տարվա ընթացքում Արցախն էլ տվեց՝ Շուշիով, Հադրութով, Քարվաճառով, Սյունիքից ճանապարհներ էլ տվեց, վաղն էլ, ամենայն հավանականությամբ, տալու է Մեղրիով միջանցքը, որը Ռոբերտ Քոչարյանը տալիս-տալիս էր, ու այդպես էլ չտվեց։ Ցավոք, Արփիի մտավոր և ինտելեկտուալ կարողությունները հերիքել են միայն Քոչարյանի գիրքը կարդալիս գալ այդ պրիմիտիվ եզրահանգման, որ նա ուզում էր տալ Մեղրիի միջանցքը։ Եթե մի փոքր ավելին լինեին նրա ու նրա թիմակիցների մտավոր, ինտելեկտուալ և անալիտիկ կարողությունները, գուցե մի քանի փորձից գլխի ընկնեին նաև, թե իրականում ինչի շուրջ էր բանակցում Ռոբերտ Քոչարյանն այդ տարիներին և ինչի էր իրականում ցանկանում հասնել Արդբեջանին Մեղրիի միջանք «տալու» շուրջ բանակցություններով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով