Առինջ գյուղում 62-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն

 

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում Այս մասին տեղեկացնում է  shamshyan.com_ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 13։30-ի սահմաններում Առինջ գյուղի 25-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Վասպուրական Զոհրաբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 3-ամյա Արամ Վ-ին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխային տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով