Արևմուտքը վերցրել է Սյունիքը ու տալու պլաններ ոնց որ չունի, ասել կուզեն՝ Սյունիքը երբեք չի լինելու Ռուսաստանի կազմում.Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար   Արթուր  Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է. 

Հետաքրքիր ա չէ՝ ինչու՞ է այնպես ստացվում, որ որոշ շրջանակներ ամեն ինչ անում են թուրքերի վայրագությունները Արցախում կոծկելու համար, ու նույն ջանասիրությամբ ամեն ինչ անում են, որ տարածվի նույն թուրքերի գործողությունների մասին լուրերը, եթե դրանք Հայաստանի տարածքում են տեղի ունենում:
Կամ ո՞նց ա ստացվում, որ հունիսի 20-ին Փաշինյանը Կապանում հաղթում է, իսկ նոյեմբերի 14-ին ջախջախիչ պարտություն է կրում:
Էլ ավելի աբսուրդային թվացող տարօրինակություն ասե՞մ: Ո՞նց ա ստացվում, որ նույն վերոհիշյալ շրջանակներն իրար շնորհավորում են Կապանում` Փարսյանի հաղթանակի առթիվ, մինչդեռ Փարսյանը առաջադրվել է «Շանթ» դաշինքի կողմից, որի հոգևոր առաջնորդը դեռ 3 տարի առաջ էր պնդել, որ «հեղափոխությունը» Մոսկվան է կազմակերպել, որպեսզի հանձնի Արցախը թուրքերին ու վերջում Քոչարյանին բերի իշխանության: Ու սա դեռ ամենը չէ. Փարսյանն էլ հաղթելուն պես պնդում է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ես մեջբերում եմ՝ «կեղծ օրակարգ է»:
Ճնշող մեծամասնությունն այս ամենը մեկնաբանելիս իրականության հետ աղերս չունեցող հիմարություններով կհեղեղի ցանցը, մինչդեռ ամեն ինչ շատ պարզ է ու օրինաչափ:
Նախ՝ թուրքերի մասով. երբ իրենք Արցախում են մարդ սպանում, դա, փաստացի, ռուսների վզով է, հետևաբար՝ այդ ամենը պետք է կոծկել: Երբ նույն բանը ՀՀ տարածքում է արվում՝ դա, ենթադրաբար, Փաշինյանի պատճառով է և ուրեմն՝ պետք է քարոզվի: Եթե Փաշինյանն էլ Արայիկ Հարությունյանի պես կզի ու ամեն ինչ «ճիշտ» անի, ստեղ էլ կկոծկեն: Բայց Փաշինյանը դա չի անում… չի ստորագրում:
Բնական է՝ հենց Փաշինյանի համառությունն է պատճառը, որ թուրքերը անընդհատ սադրում են, սադրանքներն էլ լայնորեն լուսաբանվում են: Ընդ որում՝ հարկ է նշել, որ այս ամենը հենց սադրանք է, ոչ թե՝ հարձակում: Նրանք ոչ թե խփում-մտնում են ու միջանցքը վերցնում, այլ խփում են, մի քանի կիլոմետր առաջ են գալիս, վիդեոիներ են անում ու տարածում են: Սա միջանցքի համար չի արվում, սա արվում է Փաշինյանի համառությունը հանրության դժգոհության ալիքի տակ կոտրելու համար: Մեր հանրությունն էլ «թարսի պես» թքած ունի՝ կա՛մ շատ խոհեմ է, կա՛մ շատ հակառակն է…
Երկրորդ հարցն առաջինից էլ պարզ է: Հունիսին Փաշինյանի մրցակիցը Քոչարյանն էր, հետևաբար նա հաղթեց, իսկ նոյեմբերին Քոչարյանը չէր, հետևաբար Փաշինյանը պարտվեց: Փաշինյանը կպարտվեր նաև հունիսին, եթե ընդդիմության դրոշակակիրը լիներ ցանկացած այլ անձ: Ասեմ ավելին, դեռ անցած տարվա նոյեմբերին էր Փաշինյանը պարտվել, եթե իր ողջությունը խիստ անհրաժեշտ չլիներ այն ուժերին, որոնց խիստ անհրաժեշտ է կապիտուլյացիոն երկրորդ ակտը:
Անցնենք ամենաաբսուրդային թվացող մասին: Հիշյալ շրջանակները իրար են շնորհավորում, քանի որ ուզում են ամեն կերպ կոծկել իրենց ոչնչությունը: Շուտով նույն կերպ իրենց կվերագրեն ձմռան գալուստը և դա կներկայացնեն որպես հաղթանակ, զուտ որովհետև ուրիշ ոչ մի բանի նրանք պիտանի չեն: Մարդ կա՝ ասում է անձրև է գալիս, երբ թքում են վրեն, սրանք էլ իրար վրա են թքում, որ ասեն, որ անձրևը կա: Պետք եղավ՝ կմիզեն էլ իրար վրա: Իրենց առաջնորդը հելավ ասեց ով անցել է ԱԺ՝ կրել է… Նշաձողը սա է, սրանից ցածր, ուզենան էլ՝ չեն կարող իջնել:
Ինչ վերաբերվում է Փաշինյանի հրաժարականի պահանջին, ապա, նախ, պետք է նշենք, որ դա փաստացի օրակարգի գերակայություն չի համարում նաև, օրինակ` Դաշնակցությունը: Սա փաստ է, որը արձանագրել է անձամբ Իշխան Սաղաթելյանը: Սրա հետ մեկտեղ փաստ է նաև այն, որ Փաշինյանի լեգիտիմությունը ողջ «Հայաստան» դաշինքի գերակայություն էր` թե համապետական ընտրություններից առաջ և թե հետո: Փաստացի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջը մի պսևդո-օրակարգ է որով «ընդդիմությունը» Փաշինյանին լեգիտիմացնելու համար քաղաքական կապիտալ հավաքեց: Հետևաբար սա իրոք կեղծ օրակարգ է, այս մարդիկ իրականում հրաժարականի պահանջ չունեն, իրենց հակառակն է պետք. իրենց պետք է լեգիտիմ Նիկոլ, լեգիտիմ Ալեն, լեգիտիմ ընտրությունների պատրանք, որ ստորագրվելիք թղթերը լեգիտիմ լինեն ու բարդվեն հայ ժողովրդի կամարտահայտության վրա: Փարսյանն էլ տեսել է սրանց խաղերն ու որոշել է չլինել խամաճիկ ուրիշի ձեռքերում: Մեծ առումով հասկանալի ցանկություն է: Ես վստահ եմ Փաշինյանին իրականում հեռացնել ցանկացողնրեի շարքում հենց Փարսյանն ու Շանթը առաջին շարքում են լինելու:
Արևմուտքը վերցրել է Սյունիքը ու տալու պլաններ ոնց որ չունի, ասել կուզեն՝ Սյունիքը երբեք չի լինելու Ռուսաստանի կազմում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

six + seven =