Արցախի կարգավիճակը պետք է դարձնել այսօրվա օրակարգի հարց. ուկրաինացի փորձագետ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի համար իր տարածքով անցնող ճանապարհները իր սուբյեկտայնության տակ պահելը շատ կարևոր է: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը:

Փորձագետը կարծում է, որ այս ճանապարհների վրա հատուկ կարգավիճակներ և ռեժիմներ չպետք է լինեն:

«Պակաս կարևոր չեն հատկապես «3 + 3» ֆորմատի վերաբերյալ դիրքորոշումը, սահմանազատման ու սահմանագծման հարցերն ու Արցախի կարգավիճակը: Այս բոլոր հարցերի շուրջ ագրեսիվ քարոզչություն է գնում և շատ կարևոր է դրանց վերաբերյալ հստակ, ոչ երկակի դիրքորոշման արտահայտումը: «3 + 3» ֆորմատը Հայաստանի շահերից չի բխում այն պատճառով, որ ոչ միշտ է տարածաշրջանային պետությունների շահերը համընկնում համաշխարհային խոշոր խաղացողների շահերի հետ», — ասաց Հակոբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուկրաինացի քաղաքական վերլուծաբանը համոզված է, որ սահմանազատման կամ սահմանագծման գործընթաց չպետք է սկսվի, քանի դեռ ադրբեջանական զորքերը չեն լքել Հայաստանի Հանրապետության սահմանները:

«Արցախի կարգավիճակի հարցն անհապաղ պետք է դարձնել այսօրվա օրակարգի հիմնական հարցը՝ սա ամենակարևորն է», — շեշտում է Մարատ Հակոբյանը:

Քաղաքական վերլուծաբանը հիշեցնում է, որ շեղող քարոզչությանը դիմակայելու համար պետք հիշել երկու բան՝ հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացն ու դրա ճանաչումը չի ենթադրում հետագայում Արցախի կարգավիճակից հրաժարում և որ Արցախի հակամարտության հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով