Արամ Ա-ն հայ ժողովրդին միասնականության կոչ է արել

 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա կաթողիկոսը ադրբեջանական ուժերի՝ Սյունիք ներխուժման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արցախյան 44-օրյա պատերազմից հազիվ մեկ տարի անց, ահա նույն թշնամին աշխարհի առաջ, արհամարհելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և ոտնակոխելով միջազգային օրենքները, շարունակում է Հայաստանի նկատմամբ ոճրային արարքները։

Թշնամու հետապնդած նպատակները հստակ են։ Հայաստանի բարեկամ համարվող երկրների լռությունը տարօրինակ է։ Այս կացության մեջ, մեր ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պետք է ցուցաբերի ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջում կեցվածք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով