Ա՛զգ, ինչու՞ ես լռում, բա մենք մեր երեխեքին ի՞նչ պատասխան ենք տալու.Մհեր Արմենիա

 

«ԱԶԳԻ ՁԱՅՆ» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանի՝ Մհեր Արմենիա, ֆեյսբուքյան գրառումը

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեսնես էն աստղայինը տարած իմ կոլեգաները ի՞նչ երգեր են երգելու, երբ հայրենիք չեն ունենա շուտով, տեսնես որտեղի՞ց են երգելու իրենց կորած հայրենիքի մասին՝ Լոսից թե Մոսկվայից թե Եվրոպայից: Ու՞մ համար են երգելու, ում՞ են պետք լինելու ձեր երգերը, եթե հայրենիք չեք ունենալու, թե ավելի շատ հայերեն բառերով թուրքական մուղամն եք զարգացնելու, հա՝ ինչի չէ որ թուրքերը կասեք մեր հարևան ախպերներն են, մուղամ են սիրում, նրանք արդեն թուրքական մուղամ են լսում Շուշիում, մի հատ էլ հայկական եկեղեցին վերածում են մզկիթի, որ մոլլան առավոտները մուղամով իրենց արթնացնի:

 

Այն որ քաղաքական գործիչների աստղայինը տարած է, դա փաստ է, դրանք տվել “աստղերից” էլ են անցել՝ իրենց կեղծ քաղաքական շահերն ու խաղերը առաջ տանելով, օր ու գիշեր հայրենիքի փրկության մասին բարբաջելով:
Բայց, հա՛յ մտավորական, քեզ ի՞նչ պատահեց: Հասկացանք ազգս հավես չունի պայքարելու, զզվել ա, հոգնել ա բոլորից ու բոլորի ստերից, բայց լավ՝ հայտնի՛ մարդիկ, դուք ու՞ր եք: Դուք պետք է զարթոնք սկսեք, որ ազգը արթնանա: Թե՞ ջայլամի պես՝ գլուխներդ մցրած ավազի մեջ սպասում եք մինչև փոթորիկը անցնի: Ասեմ իմացեք, փոթորիկը չի անցնի, դեռ ավելի ու ավելի է ուժեղանալու, թուրքը սպասում ա թե երբ պետք ա Սյունիքը վերցնի, որ Հայաստանից ինչ մնա՝ դա էլ միանգամից կուլ տա: Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում ա խաղաղության պայմանագիր կնքի թուրքի հետ, քարտեզներ հաստատի ու միջանցքներ տրամադրի, ու դա էն դեպքում, երբ 44-օրյա Արցախյան պատերազմից հետո բոլոր գերիներին չեն վերադարձրել, բայց իրենց երկրում դատել են: Հիմա էլ նոր գերիներ ու հողեր է վերցրել Հայաստանի սուվերեն տարածքից, նորից մեր տղեքն են զոհվել: Ինչու՞:
Ազգս ինչու՞ այդքան անտարբեր դարձավ: Ազգս ինչու՞ է այսքան լուռ համաձայնվում այն ամենի հետ, ինչ իր գլխին բերում է այս հեղափոխական իշխանությունը: Ես թքած ունեմ այս սուտ քաղաքականության վրա, այս աստղայինը տարած քաղաքական գործիչների վրա: Այսօր ամեն օր էլ ավելի շատ ենք ՀԱՅՐԵՆԻՔ ու ՀԱՅՈՐԴԻՆԵՐ կորցնում: Նիկոլ Փաշինյանը օր առաջ պետք է հեռանա, Նիկոլ Փաշինյանը պետք գիտակցի, որ թուրքը մնում է թուրք, նա երբեք խաղաղություն չի պահպանի, սուտ խաղաղություն ցուցադրելով՝ հերթով կմորթի հային: Պատմությունը դրա վառ ապացույցն է:
Ի՛մ անտարբեր ազգ, բայց դու էսպիսին չէիր, դու, զենքը ձեռքիդ, երգելով ու պարելով, գնում կռվում ու հաղթում էիր: Ա՛զգ, ինչու՞ ես լռում, բա մենք մեր երեխեքին ի՞նչ պատասխան ենք տալու, ո՞նց ենք պատմելու, որ սաղ տվեցինք թուրքին, բայց խաբեցին մեզ ռուսները, ամերիկացիները, եվրոպացիները ու մենք տենց միամիտ հայրենիք կորցրեցինք: Բա մեր հերոս տղե՞քը, ստացվում է իսկապե՞ս հանուն ոչնչի մահացան, ստացվում է մենք առանց հայրենիքի հանուն ոչնչի՞ ենք ապրում:
Ուրեմն վա՜յ էս ապրելուն…
Հ.Գ.տարածեք,թող խավարապաշտները կարդան,ինձ լայք պետք չի,Հայրենիք ենք կորցնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով