Եթե Նիկոլը ամսի 9-ին Մոսկվայում ինչ որ թուղթ է ստորագրելու, 9-ին 10-ին հանրահավաք եք անում որ ինչ անեք.Միշա Գալուստյան

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ  Միշա  Գալուստյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Եթե Նիկոլը ամսի 9-ին Մոսկվայում ինչ որ թուղթ է ստորագրելու, 9-ին 10-ին հանրահավաք եք անում որ ինչ անեք?
Որպես Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ երեք տարի պահել եմ կորպորատիվ պարկեշտությունը’ չքննադատել իրենց ընդդիմություն դիրքավորածներին։
Դուք հատեցիք բոլոր կարմիր գծերը։ Այսուհետ ամեն մեկը ստանալու է ըստ արժանվույն։ Ժամանակն է ջրի երես հանելու, թե ով էր «ժողովրդի» շարքերում «մերժում Սերժին», ով էր Նիկոլի հետ հանդիպել, երբ նրան հանրահավաքից “գողացել էին” ու ինչեր են պայմանավորվել, ով կապիտուլյացիայից հետո ճարպկորեն մարեց ժողովրդական ցասումը ֆեյք երթերով։
Պարոնայք, նիկոլիզմը ձեր գործունեության արդյունքն է։ Նիկոլը հետևանք է, դուք’ պատճառը։
Ուրեմն, էլ իրարից չենք նեղանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով