Երևանում հյուր եկած ՌԴ քաղաքացուն սպանած 46-ամյա կասկածյալը կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

shamshyan.com-ի փոխանցմամբ  այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ  Հրաչ Ղազարյանի որոշմամբ  ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ  քննիչներ Հակոբ Շահբանդարյանն ու Էդուարդ Ծառուկյանը միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի  ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 46-ամյա Եղիշե Գ.-ի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ռոբերտ Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչների միջնորդությունը և  Եղիշե Գ.-ն, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, դատարանից տեղափոխվեց ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:

 

Ավելին`shamshyan.com-ում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով