Երևանում՝ Դավիթաշենի կամրջի վրա, բախվել են Mercedes-ն ու Honda մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում Այս մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 11:00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ, 21-ամյա Սամվել Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Լևոն Զարաֆյանի վարած  Honda  մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  ՀՀ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով