Երևանի փողոցներում ուղտեր են հայտնվել

Իրանի հետ սահմանից մինչ Հայաստանի մայրաքաղաք հասնելու համար ուղտերից 1 ամիս է պահանջվել։

Երևանի փողոցներում ուղտեր են հայտնվել։ Անապատային կենդանիներին Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքում։ Դրանք երկուսն են։ Նրանց ուղեկցում է մեկ տղամարդ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի փողոցներում շրջող ուղտերը հավանաբար այն նույն կենդանիներն են, որոնց շուրջ 1 ամիս առաջ նկատել էին Մեղրի քաղաքում։ Ըստ երևույթին, Իրանի հետ սահմանից մինչ Հայաստանի մայրաքաղաք հասնելու համար ուղտերից 1 ամիս է պահանջվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով