Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մայրս գնաց. Արմեն Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ մայրը մահացել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մայրս գնաց։

Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։
Ավաղ։

Շնորհակալ եմ ողջ բուժ. անձնակազմին մինչեւ վերջ ցուցաբերած մարդկային ու մասնագիտական որակների համար։ Առողջություն բոլոր տառապյալներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00:

Իմ եւ մեր ընտանիքի կողմից շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների, համերաշխության եւ գոտեպնդման համար։
Աստված պահապան բոլորիդ»,-գրել է նա։

 

4news.am-ի խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Արմեն Աշոտյանին, ընտանիքի անդամներին, հարազատներին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով