Երեւանում թիվ 54 երթուղու ավտոբուսը հետիոտնի է վրաերթի ենթարկել

 

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:50-ի սահմաններում  Higer մակնիշի  թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը  Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեթապահ խմբին՝  վրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն :

Նշված ավտոբուսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի  տրանսպորտի վարչությանը և սպասարկում է Ավան Առինջ-Արարատի մարզի Նորաբաց գյուղ երթուղին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով