Երեւանում իրար են բախվել «Toyota»-ն եւ մոտոցիկլետը. վերջինը կողաշրջվել է

 

Հոկտեմբերի 22-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում:Այս  մասին  հայտնում է Shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 21:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա- Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Yamaha մակնիշի մոտոցիկլն ու Toyota-մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը  կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի  1-03 շտապօգնության  բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն

Օպերատիվորեն  ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

 

Ոստիկանությունը պարզում է Toyota-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով