Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes ML 320-ն ու Kia-ն. կան վիրավորներ

 

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:Այս  մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 15:50-ի սահմաններում Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում  ճակատ-ճակատի բախվել են  Mercedes ML 320 և Kia մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնակասն վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել  վթարի հարևանությամբ  գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն են գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայրից հայտնում են, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնակասն վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները մասամբ հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցումի հատվածում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով