Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 08։00ի սահմաններում Սևակ Ղուկասյանը իր վարած KamAZ մակնիշի բեռնատարով Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի գլխավոր փողոցի թիվ 48 տան դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով սկսվել է դիզվառելիքի արտահոսք։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ.ամբողջովին բենզաբակի պարունակությունը դատարկվել էր։
Արդեն 2 ժամից ավելի է, քաղաքացիներն իրենց ուժերով վերամբարձ կռունկով փորձում են դարձի բերել ճանապարհը մասամբ փակած բեռնատարը, սակայն տեղում պետք է լինեին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, իսկ նրանք ասես հօդս են ցնդել. չկան ու չկան, և քաղաքացիները վտանգավոր պայմաններում փորձում են ավտոմեքենան դարձի բերել, մինչդեռ, եթե պարեկները տեղում լինեին, կսահմանազատեին տարածքը, որոշ ժամանակ երթևեկություը կդադարեցնեին, որպեսզի մարդիկ անվտանգ աշխատեն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրվա պատասխանատուն պարեկային ծառայության Երևանի գնդից Արամ Դադոյանն է, ով նախկին «գաիշնիկ» է, ով, չգիտես ինչու, ծառայությունը կանոնավոր չի կատարում, հակառակ դեպքում այստեղ պետք է անվտանգությունը պահպանեին պարեկները, իսկ Ա. Դադոյանը «գաի»-ում հայտնի է «Չուկչա» մականվամբ։