Խոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում. ՍՊԸ-ի 21-ամյա տնօրենը Peugeot-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. նրան տեղափոխել են հիվանդանոց

 

Այսօր` հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Այս մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 11։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վահան Հունանյանը իր վարած Peugeot մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցով դեպի Հրազդան քաղաք ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և գլխիվայր շրջվել

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան»  բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հունանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Կոտայքի մարզում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով