Ոստիկանական տարբեր զորքեր այս պահին գտնվում են Գորիսում. Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել․ Մենուա Հովսեփյան

 

Ահազանգեր ունենք, որ ուղղորդումներ են եղել «Քաղաքացիական պայմանագիր»-ի կողմից, Վլադիմիր Աբունցի շտաբի աշխատակազմի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրությունների ընթացքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ զանգեր տեղամասերից. ինչ-որ հրահրումների, խնդիրներ ստեղծելու, ոստիկանական սևբերտավորների, կարմիրբերետավորների միջոցով ահաբեկելու, միջավայրն «աղտոտելու» ուղղությամբ գործընթացներ են տարվում: Հույս ունենք՝ ընտրախախտումները, այս գործընթացները լուրջ ազդեցություն չեն ունենա, մենք հետևողական ենք և կարձագանքնենք ցանկացած տեսակի ընդվզման»,-ասաց Հովսեփյանը:

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են երեկվանից Սյունիք մեծաթիվ ոստիկանական ուժեր ժամանել, Հովսեփյանը տեսակետ հայտնեց, թե նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է:

Անդրադառնալով 30 մլն դրամ գրավի դիմաց իր ազատ արձակմանն ու Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ մնալուն, Հովսեփյանն ասած, թե դատական որոշումները պայմանավորված են նրանով, թե արդյո՞ք դատավորը այնքան կամք, ուժ ունի, որ ճիշտ որոշում կայացնի: «Ճնշումները բակավակին մեծ են, բազմակողմանի, իշխանություններն անում են ամեն բան, որ ահաբեկչական մթնոլորտը անընդհատ բարձր մակարդակի վրա մնա, վախի մթնոլորտ տարածելու համար բավական լուրջ աշխատանքներ են տարվում»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով