Ողբերգական դեպք Երևանում. 29-ամյա վարորդը Subaru-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել մեկ այլ ավտոմեքենայի. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

 

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է  shamshyan.com-ը;

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 12:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Հայրապետյանը իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով, Ռոստովյան 9/2 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Բլեք Գոլդ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի եզրաքարին, որից հետո վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, հետիոտն, 58-ամյա Հրաչիկ Հովսեփյանին, այնուհետև բախվել Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Ալեքսանյանի կողմից կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին առաջ ընթանալով, բախվել է առջևում կայանված, Երևանի բնակիչ, 25-ամյա Վահագն Խանպապյանի կողմից կայանված ԳԱԶ-330202 մակնիշի բեռնատարին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Հ. Հովսեփյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ Ժ. Մարգարյանը ավարտել էր դեպքի վայրի զննությունը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով