Ոչ պարտադիր պատվաստմանը. Հանրապետության Հրապարակում հանրահավաք կիրականացվի. Զոհրաբյան

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:30-ին Հանրապետության Հրապարակում հանրահավաք կիրականացվի՝ ընդդեմ պարտադիր պատվաստման: Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» ղեկավար Արա Զոհրաբյանը:

«Ինչպես գիտեք Առողջապահության նախարարի հայտնի հրամանն անվավեր ճանաչելու պահանջ ենք ներկայացվել վարչական դատարան: Դատարանից խնդրել ենք կասեցնել հրամանի գործողությունը մինչև դատաքննության ավարտը: Դատարանը վարույթ ընդունելու հարցին անդրադառնում է մեկ շաբաթյա ժամկետում, այիսնքն մինչև հոկտեմբերի 8-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը 2021թ. հոկտեմբերի 7-ին ժամը 18:30-ին հրավիրում է հանրահավաք՝ Երևանի Հանրապետության Հրապարակ, Շատրվանների մոտ:

Հանրահավաքն ապակուսակցական է և բացի պարտադիր պատվաստման հարցից այլ օրակարգ չունի:
Հանրահավաքի թույլտվությունն ունենք: Քաղաքապետարանը համապատասխան որոշում է կայացրել: (ՏԵս՝ https://www.yerevan.am/…/havak-i-ants-kats-owmn…/ )

Մինչև հանրահավաքի օրը շարունակում ենք ստորագրահավաքը:
Որքան շատ ստորագրություն հավաքենք և որքան շատ մարդ մասնակցի հանրահավաքին, ապա իշխանությունները ստիպված են լինելու հաշվի նստել հանրային պահանջի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կրկին պնդում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը պայքարում է պատվաստելու ՊԱՐՏԱԴԻՐ պահանջի դեմ: Մենք գտնում ենք, որ քաղաքացին պետք է գիտակցված որոշում ընդունի պատվաստվի, թե՝ ոչ: Չի կարելի պարտադրել քաղաքացուն»,- գրել է Զոհրաբյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով