Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է. Իշխան Սաղաթելյան

 

Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է: Այս  մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է

Մենք միայն ուրախ կլինենք, եթե արտախորհրդարանական ուժերը խորհրդարանից դուրս պայքարի օրակարգեր ձևավորեն (ինչպես դա ժամանակին անում էինք մենք)։ Մենք ոչ միայն կողջունենք դա, այլև լիարժեք կհամագործակցենք այդ ուժերի և անհատների հետ։

Այսօր կան բազմաթիվ քաղաքական և հասարակական արժանի գործիչներ, ովքեր խորհրդարանում չեն, բայց անկեղծ և իրական պայքարի մեջ են այս չարիքի կառավարության դեմ։ Բայց կան նաև ուժեր և անհատներ, ովքեր քաղաքական դաշտում ոտատեղ ունենալու համար իրենց պարտքն են համարում վարկաբեկել կամ նսեմացնել խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ չհասկանալով դասագրքային մի պարզ ճշմարտություն.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

կա’մ իշխանություն ես, կա’մ ընդդիմություն, դրանց մեջտեղում լինելը լավ կարգավիճակ չԷ, դրա վերջը լուսանցքն է։

Մենք բաց ենք բոլոր իրական ընդդիմադիր ուժերի և անհատների հետ լայն համագործակցության, միշտ պատրաստ ենք լսել և՛ քննադատություն, և՛ առաջարկներ, պատրաստ ենք միասին պայքարել և’ խորհրդարանում, և’ խորհրդարանից դուրս:

Պատրաստ ենք միասնաբար ազգային դիմադրության օրակարգ ձևավորելու, ուժերը մեկտեղելու և Հայաստանի թուրքացումը կանխելու ուղությամբ հանդես գալ միասնական ճակատով։

Քանի դեռ այս իշխանությունը կա, Հայաստանի պետականությունը վտանգված է, ուստի սրանց հեռացումը պետք է լինի ցանկացած գիտակից հայ մարդու գլխավոր նպատակը։

Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է …իսկ մնացածը խաղերը ժամանակի անիմաստ կորուստ է ,իրական օրակարգերից շեղում …..»,- գրել է նա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով