Ուշ ահազանգը չխանգարեց, որ Մալաթիայի ոստիկանները բացահայտեին կողոպուտը

Հոկտեմբերի 10-ին 67-ամյա մի կին ոստիկանության Մալաթիայի բաժնում տվել էր հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը վեցին, իրենց տան մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել էր իր դրամապանակը, որի մեջ եղել է 186 հազար դրամ:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Կողոպուտի բացահայտումը բարդացնող հանգամանք էր ուշ ահազանգը, ինչը, սակայն, չխանգարեց ոստիկաններին` խնդիրը լուծել օպերատիվ եղանակով: Բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 11-ին պարզվեց, որ կողոպուտը կատարել է Վերին Չարբախի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ բաժին, տվեց խոստովանական բացատրություն և ներկայացրեց հափշտակվածն ամբողջությամբ:
Հանգամանքները նախաքննոթյամբ պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով