Վերապատրաստման դասընթաց՝ Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում .ՊԵԿ

 

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է վերապատրաստման դասընթաց` ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերապատրաստման դասընթացին մասնակցել են ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Դասընթացի նպատակն  էր Համատեղ վերահսկման ստորաբաժանման ձևավորմանն ու դրա կարողությունների զարգացմանն ուղղված հարցերի քննարկումը:

Հունիսի 16-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով Հայաստանը  միացել է Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ծրագրում ներգրավված իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված Համատեղ վերահսկման ստորաբաժանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը նախատեսում է ՄԱԿ և ՀՄԿ կողմից համատեղ մշակված հատուկ հավելվածի ներդրում, որն իրենից ներկայացնում է լիազորված մուտք ունեցողների համար օպերատիվ-տեղեկատվական հարթակ՝ ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և ուղարկելու նպատակով:

Ծրագիրը համատեղում է անդամ պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները՝ ուժեղացնելու համար բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, բարելավվելու համար տեղեկությունների համակարգման և վերլուծության ընթացակարգերը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու և բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու նպատակով:

Ծրագրի նպատակն է ուժեղացնել  բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով