Թալանել են Լոռու մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետի բնակարանը. տարել են խոշոր չափի գումար

 

shamshyan.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի   Լոռու մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փատով նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին Լոռո մարզում տեղի ունեցածի փաստով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այդ օրը՝ ժամը 20:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ, 48-ամյա Նունիկ Ասրյանը և հայտնել, որ  հոկտեմբերի  5-ի ժամը 08:50-ից մինչև հոկտեմբերի  7-ի Ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք  մտել են  3-րդ հարկում գտնվող իր իր  բնակարան և տունը տակնուվրա անելուց հետո ննջասենյակից հափշտակել են  խոշոր չափի գումար:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ոստիկանության Տարոնի բաժնի պետն ու Լոռու մարզային քննչական վարչության քննիչը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Ասրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Լոռու մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով