«Տգիտության գագաթնակետը`հիմար թեզը հիմա էլ կրկնում է Ֆիրդուս անունով սույն կերպարը».Գագիկ Համբարյան

 

Տգիտության գագաթնակետը.Արցախի մեծ մասի հանձնումն Ադրբեջանին բացատրում են «աշխարհի» դիրքորոշումով:Քաղաքագետ  Գագիկ  Համարյանը արձագանքել  է  Ֆիրդուս  Զաքարյանին:

 

Նիկոլ Անհողին սպասարկողները և պաշտպանողներն արցախյան վերջին պատերազմում մեր խայտառակ պարտությունը, ինչպես նաև Նիկոլ Անհողի դրանից հետո դրսևորվող անողնաշար դիրքորոշումը բացատրում են նրանով, որ իբրև թե «ամբողջ աշխարհն էր ասում, որ Արցախի տարածքները պետք է անցնեն Ադրբեջանին»…

 

 

Այս ապուշ և հիմար թեզը հիմա էլ կրկնում է Ֆիրդուս անունով սույն կերպարը…

Նախ, սկսեմ նրանից, որ որևէ «աշխարհ» երբեք չի պահանջել Ադրբեջանին հանձնել ամբողջ Հադրութի շրջանը, Շուշին ու նույնանուն շրջանի մեծ մասը, Մարտունու ու Մարտակերտի շրջանից ինչ-որ բնակավայրեր… Ամբողջ աշխարհի անունից խոսացող Ֆիրդուսին ասեմ, որ նախկինում բանակցություններն ընթանում էին «5+2» սկզբուքով,որի վերջնարդյունքը լինելու էր նախկին ԼՂԻՄ-ի տարածքի և դրան գումարած Լաչինի միջանցքի դե յուրե անկախացումն Ադրբեջանից…
Հարցեր են առաջանում սույն անձին… Օրինակ՝ Նիկոլ Անհողը 2,5 տարի ղեկավարելով երկիրը և իր սեփական կետից սկսելով բանակցությունները ինչու՞ չկատարեց այդ վերը նշված   «5+2» ծրագիրը և խաղաղ ձևով չհանձնեց այդ տարածքներն Արցախի անկախության դիմաց ու ավելին զիջեց և նվիրեց Ադրբեջանին՝ տալով ահռելի զոհեր (4-5 հազար) , վիրավորներ (10 հազարից ավելի),անհայտ քանակությամբ գերիներ, կործանեց մեր բանակը, մեծ ֆինանսական և բարոյական վնաս հասցրեց Հայաստանին և Արցախին….
Ի գիտություն նման տգետ և մանիպուլյատիվ մտքեր արտահայտողներին՝ իրենց նշած «աշխարհն» Իսրայելին 1948 թ-ից ի վեր պարտադրում է ճանաչել Պաղեստին պետությունը, որը Իսրայելը մինչև հիմա չի անում և չի էլ անի… Այդ նույն “աշխարհը” 1974 թ-ից ի վեր պահանջում է Թուրքիայից դուրս բերել իր զորքերը Կիպրոսից, բայց Անկարան թքած ունի… Այդ նույն «աշխարհի» մեծ մասը Ջամմու և Քաշմիր նահանգը ճանաչում է որպես Հնդկաստանի մաս, բայց Պակիստանը և Չինաստանը արհամարած ունեն այդ «աշխարհին»… Այդ նույն «աշխարհը»Կուրիլյան կղզիները համարում է Ճապոնիայի տարածք, բայց դրա իրական տիրոջը՝ ՌԴ-ին դա չի հուզում…
Այսպիսի օրինակներ կարող եմ բերել անվերջ…
Ի դեպ, թուրքին նվիրված Արցախի տարածքները մեր պատմական հայրենիքն է և բա՛վ է դավաճանները և դավաճաններին սպասարկողները Արցախի 75 տոկոսի հանձնումը թուրքին բացատրեն գոյություն չունեցող «աշխարհի» պահանջներից դուրս գալով…
Արցախի մեծ մասի հանձնումը թուրքերին կատարվել է Հայաստանի դեմ դավադրության և աշխարհում գործող մի քանի հակահայ խմբավորումների պատվերով, որոնց շահերը Հայաստանում սպասարկում և պաշտտանում է Նիկոլ Անհողը և նրա հակահայ թիմը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով