Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.45-ին, Երևանի
Գրիգոր Լուսավորչի և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.30-ին, Երևանի
Գ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 22-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է սեպտեմբերի 30-ին Երևանի Գյուրջյան փողոցում իր «Օպել» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաների միջև տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.40-ին, Երևանի
Իսակովի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 53-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 60-րդ կմ-ին«Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. 29-ամյա վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Արարատի մարզի Վանաշեն գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 26-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 31-ամյա վարորդին շտապօգնության բրիգադը ցուցաբերել է բուժօգնություն:
Ժամը 19.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Մերսեդեսի» 19-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Իջեւանի Արցախյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.10-ին, Երևանի Ազատամարտիկների և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.30-ին, Երևանի Գրիբոյեդովի և Արղության փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.40-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-210740»-ի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել լուսացույցին ու էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի և Գ. Զիրոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 23-ամյա վարորդը և 72-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, Երևան-Գորիս ճանապարհի 223-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-11194» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-11194»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով