Տավուշի մարզում բախվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու 58-ամյա վարորդի Niva-ն. կան վիրավորներ

 

shamshyan.com-ի  տեղեկություններով`ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ապրիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Կողբ-Բերդավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 53-ամյա Նորիկ Մաճկալյանի վարած` Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության Mercedes մակնիշի և 58-ամյա Մեխակ Հարությունյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Հարությունյանն ու նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, Հեղինե Ղումաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով