Տարածաշրջանային մեծ խաղը շարունակվում է.Արման Աբովյան

 

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տարածաշրջանային մեծ խաղը շարունակվում է։

Թուրքիան և Իրանը փակել են իրար առջև բեռնատար մեքենաների տրանզիտը։
Իրանը հասցրել է հակաադրբեջանական քարոզչությունը ամենաբարձր մակարդակի և շարունակում է զորք կուտակել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։
Պակիստանը և Թուրքիան իր հերթին զորք են տեղակայում Իրանի հետ սահմանամերձ գոտիներում։

Ադրբեջանում ըստ անգլիական մամուլի հայտնվել են իսրաձելական գերժամանակակից կործանիչներ՝ «F 35», որոնք կարող են հարվածել իրանական միջուկային ենթակառուցվածքներին։
Թուրքերը և ադրբեջանցիները անցկացնում են շտապ զորավարժություններ՝ Նախիջևանում։
Միայն վերջին երկու օրվա ընթացքում Բաքու են ժամանել 8 իսրայելական ռազմական բեռներ փոխադրող   ծանր ինքնաթիռներ։
Իսրայելական քաղաքական վերնախավը «դուխ» է տալիս Ադրբեջանին տարբեր հանրային հարթակներում, որ վերջինս չվախենա Իրանի հետ բախումից։
Ադրբեջանը սկել է իր տարածքում  իրանամետ շրջանակների ներկայացուցիչների զանգվածային  ձերբակալություններ։
Ռուսաստանը տարածաշրջանում իրանական  ռազմա֊դիվանագիտական տեղաշարժին վերաբերվում է   շատ պոզիտիվ՝ «նեյտրալիտետով»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամերիկացիները բնավ չեն շտապում «դատապարտել» Իրանին, ինչը նյարդայինացնում է ադրբեջանական վերնախավին։
Իրանը փաստացի թաղում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական նպատակահարմարությունը, առաջարկելով և ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՎ՝ Հարավ֊Հյուսիս նախգիծը։
Չինաստանը ուշադիր հետևում է, սակայն կարծես թե չունի էական առարկություններ իրանական ակտիվության հետ կապված։

Տարածաշրջանային մեծ խաղի այս հատվածը առայժմ հեռու է հանգուցալուծումից։

Եվ միայն Հայաստանի գերխաղաղասեր, սուպերարհեստավարժ, պողպատե և միաժամանակ թավշյա իշխանությունները, ոչ հավես ունեն, ոչ էլ հետաքրքվում են, թե  տարածաշրջանային ինչ «ղումար» է ընդանում մեր սուվերեն տարածքների համար։
Լուրջ եմ ասում, ՀՀ-ի  «հպարտ»  իշխանությունները խորապեա թքած ունեն իրավիճակին պատշաճ և համահունչ արձագանքելու վրա, քանզի ըստ իրենց գույություն ունի երկու «պողպատե»  հանգամանք։
1. Իրենցից արդեն ոչ մի  բան կախված չէ, բոլոր առումներով։
2. Միեւնույն է ինչ ուզում է լինի,  մեղավոր են հռչակվելու  «սևերը» , «նախկինները» , «դավադիր ուժերը» , մի խոսքով շուրջ բոլորը՝ բացի իրենցից։
Չե՞ք հավատում…
հարցրեք յուրաքանչյուր «հպարտ քաղաքացու», նա ձեզ ամբողջ «ճշմարտությունը» մի անգամից կպատմի»։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով