Փրկության մի ճանապարհ է մնացել` Դիմադրական ազգային շարժում հանուն Հայաստանի փրկության.Գևորգ  Գևորգյան

Ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

«Սյունիքի միջանցքի հարցում ծայրահեղ շտապողականություն է ցուցաբերում թուրք-ադրբեջանական տանդեմը և այդ օրակարգը սպասարկող դրածոն կրկնակի շտապողականությամբ վրացական միջնորդությունն է օգտագործում։ Սա է իրավիճակը։ Հոկտեմբերի 12-ին էլ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ։
2018-ին Հայաստանի և Արցախի դեմ սկիզբ առած դավադրությունը շարունակվում է։ Եվ Հայաստանի քաղաքական դաշտն այլևս քաղաքական տրամաբանությունից դուրս է։
Որքան էլ ռազմաքաղաքական բազմակողմանի, համապարփակ վերլուծություններ արվեն, փրկության մի ճանապարհ է մնացել` Դիմադրական ազգային շարժում հանուն Հայաստանի փրկության»,-գրել է  Գևորգյանը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով