Փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 25-ին նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հոկտեմբերինն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 46915 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 43374-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 389 ահազանգ: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 605 արտակարգ դեպք և պատահար, որից 218 հրդեհի դեպքով: Ա. Գասպարյանը նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ Փրկարար ծառայության 3340 աշխատակիցներից COVID-19 համավարակի դեմ պատվաստվել է 3236 աշխատակից:

Զեկույցներով հանդես են եկել նաև ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետ Արմեն Գևորգյանը, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը: Վերջինս զեկուցել է, որ նշված ժամանակահատվածում բուժապահովման վարչություն է դիմել 134 բուժառու, որից 82-ն ուղեգրվել են ստացիոնար բուժման: Նշվել է նաև, որ ԱԻՆ աշխատակիցների ավելի քան 95 տոկոսն արդեն պատվաստվել է:

ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետ Արմեն Գևորգյանն էլ իր զեկույցով տեղեկացրել է, որ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կողմից իրականացվել է 345 ելք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 50,7% աճ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբեր ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Նախարար Անդրանիկ Փիլոյանին զեկուցվել են հանրապետության տարածքում պատսպարանների ընդհանուր վիճակի մասին: Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը հայտնել է, որ հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է 125 բազմաբնակարան շենքերի նկուղներ, որոնցից ընդհամենը 68-ն են պատրաստ ծառայել որպես պատսպարան: Նա տեղեկացրել է, որ այդ տվյալներն արդեն ուղարկվել են Երևանի քաղաքապետարան և վարչական շրջանների աշխատակազմեր:

Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերել են Երևանում և մարզերում թաքստոցների մաքրման և հարդարման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և հսկողության տակ պահելու, ուսումնավարժանքների ընթացքում տարահանման աշխատանքների կատարելագործման, ձմեռային սեզոնի անցման աշխատանքներն ավարտին հասցնելու, կարգապահությանը և այլ հարցերի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով