Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել.Արթուր Վանեցյան

 

«Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել», – 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ օպերատիվ կապի վերաբերյալ ԱԺ-ում արված հայտարարություններին՝ Վանեցյանն ասաց, որ վարչապետն իրականում դիմում է մանիպուլյացիայի։

Հարցի պարզաբանման համար նա սկզբում բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում օպերատիվ կապը՝ նշելով, որ դա նախատեսված է եղել միայն սահմանային միջադեպերի համար․Հայաստանի կողմից կապը ապահովել է այն ժամանակ դեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ նրա պաշտոնակիցը։

Բանախոսը մանրամասնեց՝ նշելով, որ իր գործընկերոջ հետ հիմնականում հեռախոսային կապ է պահել և համապատասխան իրավիճակներում էլ մի քանի անգամ հանդիպել են Դուբայում և մի քանի այլ քաղաքներում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Վանեցյանի, խոսակցության հիմնական նյութը եղել է բացառապես սահմանային իրավիճակը և այդ մասին ամբողջ ծավալով զեկուցվել է ինչպես վարչապետին, այնպես էլ Անվտանգության խորհրդի անդամներին՝ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարներին։

Մանրամասն`24TV֊ի  տեսանյութում

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով