Պետք է արձանագրենք, որ մեր փնտրած շատ հարցերի պատասխաններ կարող ենք գտնել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում այս իշխանությունն ուղղակի չլինի.Աբրահամյան

 

Մտավախություն ունեմ, որ իշխանությունն այս ընթացքն օգտագործելու է և պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ոչնչացնելու են։ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորի խոսքով իշխանությունը ոչ միայն տեղեկատվական, քաղաքական առումով է դրա համար անհրաժեշտ դաշտ նախապատրաստել, այլ կարողացել է ճնշումների միջոցով որոշ անձանց բերանները փակել, ճնշումների ու ահաբեկումների միջոցով ուղղակի թույլ չտալ, որ խոսեն։

«Պետք է արձանագրենք, որ մեր փնտրած շատ հարցերի պատասխաններ կարող ենք գտնել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում այս իշխանությունն ուղղակի չլինի։ Այս իշխանության պայմաններում ճշմարտությունն իմանալու հնարավորություն չունենք։ Երկու հարթության մեջ խնդիր ունենք։ Առաջինն այն է, ինչ վերաբերում է անհետ կորած մեր հայրենակիցներին, և երկրորդը՝ հասկանալու, թե իրականում ինչու է այսպիսի ընթացք վերցրել պատմությունը մեզ համար և ինչու ենք այսօր հայտնվել այս իրավիճակում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է անհետ կորած մեր հայրենակիցներին, պատգամավորը նկատեց՝ այն գործիքները, որոնք այսօր կիրառվում են և այն մարդիկ, որոնք պատասխանատու են մեր հայրենակիցների ճակատագրի համար, չափազանց վատ են աշխատում, չեն գործադրում բոլոր հնարավորությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված 8-րդ դրույթը, որը վերաբերում է գերիների, ռազմագերիների, անհետ կորածների հայրենադարձման հարցերին, ի տարբերություն Ադրբեջանին հանձնվող տարածքների՝ որևէ ժամանակային ամրագրում չուներ։ Այսինքն ՀՀ իշխանությունները պատրաստ էին ժամկետի մեջ հանձնել Քարվաճառի, Ակնայի, Քաշաթաղի շրջանները, բայց այդ հայտարարության մեջ մեզ համար որոշակի նպաստավորություն ներկայացնող 1-2 դրույթի հետ կապված որոշակիություն այդպես էլ չմտցվեց»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով